ՆԱՍԱ-ն հրապարակել է 2013թ. արված Երկիր մոլորակի լավագույն լուսանկարները
Մեր մոլորակի շուրջ պտտվող արբանյակները, ինչպես նաև Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացները հաճախակի են անասելի բարձրությունից լուսանկարում Երկիրը՝ ֆիքսելով դրա վրա տեղի ունեցող հրաբխային ժայթքումները, հզոր փոթորիկներն ու այլ բնական աղետներ։
Եվ այժմ ամփոփելով անցնող տարին՝ ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է 2013թ. արված Երկիր մոլորակի լավագույն լուսանկարները, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում աշխարհը տեսնել նոր, մեզ համար անծանոթ տեսանկյունից։
Հայան սուպերթայֆունը

Հրաբխային ժայթքում Ճապոնիայում

Ուժեղ փոթորկի պատճառած վնասն ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգին

Հազվագյուտ պահ. Ալյասկայի երկինքը պարզ է՝ պատված չէ ամպերով

Ամպերը ծածկել են Կալիֆոռնիայի ափը

«Շողարձակող» Ռենո քաղաքը լուսավորում է գիշերվա մթությունը (ԱՄՆ)

Պավլով հրաբխի ժայթքումը

«Կետիկավոր» ամպերը Խաղաղ օվկիանոսի երկնքում

Միչիգան լիճը

Ավստրալական անապատը

Արքայադուստր Շառլոտի ծովածոցն Ավստրալիայում

Անտառահատումներն Ամազոնում

Պատագոնիայի չիլիական հատվածը











