Արաբական առաջին արհեստական արբանյակը կստեղծվի ԱՄԷ-ում

23:35 • 29.12.13

Առաջին արհեստական արաբական արբանյակը կարտադրվի Արաբական Միացյալ Էմիրություններում՝ տեղի գիտնականների կողմից: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով The National-ին:


Khalifa-Sat անունը կրող արբանյակի ծրագրի իրականացման սկզբի մասին հայտարարել է Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշեդ Ալ Մակտումը:


Իր թվիթերյան էջում նա գրել է, որ արբանյակը ամբողջությամբ կստեղծվի «էմիրաթցիների ձեռքերով»: Ըստ նախնական ծրագրի` աշխատանքները կավարտվեն 2017 թվականին:


Khalifa-Sat-ը կդառնա առաջին արբանյակը, որն ամբողջովին պատրաստվել է արաբական երկրում:
 

Արաբական առաջին արհեստական արբանյակը կստեղծվի ԱՄԷ-ում