Գիտնականներն ստեղծել են սարք, որը կարող է բուժել վնասված մկանները և կաշին
Գիտնականներն ստեղծել են հատուկ սարք, որի միջոցով հնարավոր է բուժել ցանկացած հյուսվածքի վնասված բջիջները: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Սարքը հիշեցնում է սովորական գրիչի, սակայն դրա օգնությամբ հնարավոր է վերականգնել ոչ միայն վնասված մկանները կամ կաշին, այլ նաևէ ոսկորները: Այն ստեղծվել է Վուլլոնգոնգի համալսարանի գիտնականների կողմից:
BioPen սարքն աշխատում է եռաչափ տպիչի սկզբունքով, որը բջիջները տեղադրում է ջրիմուռներից պատրաստված բիոպոլիմերի մեջ, որն արտաքինից պաշտպանված է հատուկ գելով:
Սարքի միջոցով հնարավոր է դարձել փոշոտել ցանկացած դեղամիջոց, որի միջոցով հնարավոր է արագացնել վերարտադրումը:










