Ջրիմուռներից պատրաստված շոկոլադը կօգնի նիհարել
Նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին, բրիտանացի գիտնականներն ստեղծել են ագար-ագար ջրիմուռներից պատրաստված հատուկ շոկոլադ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Դոնդողի միկրոսկոպիկ պղպջակները, որոնք պատրաստված են ջրիմուռներից, պարունակում են հատուկ ցանցավորում, որը կարող է շոկոլադում փոխարինել ճարպերին՝ չազդելով քաշի վրա:
Բացի այդ` պղպջակները կկարողանան ճնշել քաղցրի սիրահարների ախորժակը: Ավելի վաղ գիտնականները փորձել են նվազեցնել շոկոլադում ճարպերի պարունակությունը 30%-ով:










