Sony-ի նոր Xperia Z սմարթֆոնը
Sony-ին իր նոր` Xperia Z սմարթֆոնը ներկայացրել է վերջերս կայացած` CES 2013 միջազգային ցուցահանդեսին: Հատկանշական է, որ նոր սմարթֆոնը կդառնա արտադրվող նոր սարքերի դրոշակակիրը և մոտ ժամանակներս կհայտնվի շուկայում: Այս մասին գրում է LuxLux.net-ը:

Հեռախոսի 5 դույմանոց Reality Display-ը պաշտպանում է Full HD ֆորմատը BRAVIA Mobile Engine 2 տեխնոլոգիայով: Սարքի 13 մեգապիքսելանոց տեսախցիկի շնորհիվ հնարավոր է կատարել որակյալ լուսանկարահանում և տեսանկարահանում: Տեսախցիկը կարողանում է նաև ճանաչել մարդկանց դեմքերը և ժպիտները:

Սարքը զինված է 4 միջուկ ունեցող Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսորով և Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:











