Apple-ի ղեկավարը 2013թ. վաստակել է 4.25 մլն դոլար
Ամերիկյան Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը 2013թ. արդյունքներով մոտ 4.25 մլն դոլար կստանա, ինչը 1.9%-ով ավելի է նախորդ տարվանից, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Նրա աշխատավարձը կկազմի 1.4 մլն դոլար, ևս 2.8 մլն դոլար կվճարվի որպես հարկային կրճատումների փոխհատուցում՝ ըստ ֆինանսական տարվա արդյունքների։ Այս մասին հաղորդվում է փաստաթղթերում, որոնք ընկերությունն ուղարկել է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողով։
Ընկերության այլ թոփ-մենեջերների աշխատավարձերն ընթացիկ տարում ավելի ցածր են եղել, քան մեկ տարի առաջ։ Գլխավոր ֆինանսական տնօրեն Փիթեր Օփենհայմերը և փոխնախագահներ Էդի Քյուն և Ջեֆ Ուիլյամսը վաստակել են մոտ 2.65 մլն՝ յուրաքանչյուրը։










