Ամանորի նախօրեին Բրիտանիան կանգնած է ջրհեղեղի վտանգի առջև
Բրիտանացի պաշտոնյաները հայտարարել են ջրհեղեղի վռանգի մասին, երբ օրեր առաջ երկրի հարավային և արևմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են տեղացել` սրընթաց քամու ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն`ամենից բարդ իրավիճակը Անգլիայի հյուսիսային և արևմտյան հատվածներում է, ինչպես նաև` Ուելսում և Շոտլանդիայում, որտեղ քամու արագությունը հասնում է 130 կմ/ժամի:
Հաղորդվում է նաև, որ աղետի հետևանքով հարյուրավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, իսկ օրեր առաջ տասնյակ հազարավոր տներ էին գտնվում նույն իրավիճակում:
Տոներին տրանսպորտային համակարգի խաթարումը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է արել երկաթգծային և ավտոմոբիլային երթևեկությունը:










