Google և Audi ընկերությունները հնարավոր է հայտարարեն համագործակցության մասին

17:45 • 30.12.13

Google համացանցային հսկան և գերմանական ավտոարտադրող Audi ընկերությունը հնարավոր է հայտարարեն համագործակցության մասին՝ մեքենայի սրահում տեղեկատվական և ժամանցային համակարգի մշակման նպատակներով, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ին։

 

Աղբյուրները նշել են, որ համապատասխան հայտարարություն կարող է արվել հաջորդ շաբաթ Լաս Վեգասում սկսվող Consumer Electronics Show ցուցահանդեսի ընթացքում։ Ընկերությունները ձգտում են վարորդներին և ուղևորներին երաժշտության, քարտեզների, հավելվածների և այլ ծառայությունների հասանելիության հնարավորություն ընձեռել։

 

Ավելի վաղ Google-ի հիմնական մրցակից Apple ընկերությունը հայտարարել էր մի շարք ավտոարտադրողների հետ համագործակցության մասին, այդ թվում՝ BMW, Daimler AG, General Motors և Honda ընկերությունների։

 

Google և Audi ընկերությունները հնարավոր է հայտարարեն համագործակցության մասին