Հունաստանի տրանսպորտի նախկին նախարարը դատապարտվել է առանց վարորդական իրավունքի վարելու համար

18:45 • 30.12.13

Հունաստանի տրանսպորտի նախկին նախարար Միխալիս Լիապիսը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման առանց վարորդական իրավունքի կեղծ համարանիշով մեքենա վարելու համար:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` El Confidencial-ին հղումով, դատարանը նաև տուգանել է նրան, քանի որ մեքենան ապահովագրված չի եղել:


Դատավճիռը կարդալու ժամանակ նախկին նախարարը դատարանի դահլիճում չի գտնվել: Փաստաբանի խոսքով` իր հաճախորդին տանջում է խիղճը ճանապարհին անխոհեմ պահվածքի պատճառով: