Մահապարտներ են դարձնում մտավոր թերզարգացածներին. Կադիրով

16:55 • 30.12.13

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կողմ է վահաբիզմի, ծայրահեղականության և ահաբեկչության գաղափարները տարածողներին ցմահ դատապարտելուն, ինչպես նաև հայտարարել է, որ որպես մահապարտներ ընտրում են մտավոր թերություններ ունեցող մարդկանց, գրում է Газета-ն։

 

«Գրավում են այն մարդկանց, որոնք մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունեն։ Նրանց հետ երկար ժամանակ աշխատանքներ են տարվում, նրանց գրավում են կյանքից հետո դրախտի խոստումներով, որից հետո նրանք պայթեցնում են իրենց՝ սպանելով և՛ իրենց, և՛ շրջապատի մարդկանց։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երեխաներին չօգտագործեն որպես հրանոթային միս»,- նշել է Կադիրովը։

 

Չեչնիայի նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։