Ձեռք-ձեռքի հանգուցյալներ և ոչ միայն. Սիբիրում առեղծվածային գերեզմաններ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Սիբիրի Ստարի Տարտաս գյուղում գիտնականները 600 հին գերեզման են ուսումնասիրել և հայտնաբերվել տասնյակ գերեզմաններ, որոնցում միմյանց կողքի կին և տղամարդ են թաղված, շատ դեպքերում նրանք նայում են միմյանց՝ իրար ձեռք բռնած։
The Daily Mail-ի փոխանցմամբ` գիտնականները դեռ պատասխան չունեն, թե ինչ խորհուրդ ունեն այս կերպ արված հուղարկավորումները:
Ըստ վարկածների մեկի՝ այս կերպ վերարտադրվել է սեռական ակտը: Հնարավոր է՝ անգամ կինը զոհաբերվել է այնկողնային կյանքում այդ գործառույթն «ապահովելու» նպատակով:
Զույգերի գերեզմաններից բացի հայտնաբերվել են նաև այնպիսի հուղարկավորումներ, որոնցում առկա են նաև երեխաներ:
Սիբիրյան առեղծվածային գերեզմանները մոտ 3.500 տարեկան են:















