ՆԱՍԱ-ն նոր սերնդի ռոբոտ սարք է ներկայացրել, որը տեղաշարժվում է առանց անիվների (շարժանկար, տեսանյութ)
ՆԱՍԱ-ի` Կալիֆորնիայի հետազոտական կենտրոնն աշխատում է նոր ծալովի ռոբոտ ստեղծելու ուղղությամբ, որն անիվների կարիք չի ունենա տեղաշարժվելու համար:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը`Super Ball Bot կոչվող ռոբոտը տեղաշարժվում է գլորվելով ոչ թե անիվների, այլ` մի շարք ձողերի վրա, որոնք իրար են միացված ճկուն ճոպաններով:
Տիեզերական գործակալությունը վերջերս ցուցադրել է ռոբոտ սարքավորման տեղաշարժը էլեկտրական և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ինժեներների կողմից հրատարակվող IEEE spectrum ամսագրի համար:
Super Ball-ի ամենամեծ առավելությունը ռոբոտի չափսն ու քաշն է: Այն կարող է ստեղծվել ավելի փոքր և ավելի թեթև, քան ավանդական ռոբոտները, քանի որ չի պարունակում կոշտ, ծանրաքաշ մասեր: Նոր սերնդի ռոբոտը ծանր շասսիի կարիք չի ունենա, ինչպես պարաշյուտներն ու արգելակային հրթիռները, քանի որ այն նախագծված է այնպես, որ ցատկի մոլորակի մակերեսին վայրէջք կատարելիս:











