Շանթ Հարությունյանի կինը մտահոգված է ոչ միայն ամուսնու, այլև` մյուս հացադուլավորների առողջությամբ. azatutyun.am

21:04 • 30.12.13

Արդեն 6 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հետ կալանավորված նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը ևս միացել են հացադուլին։ Ինչպես հայտնում է azatutyun.am-ը`հարազատներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ հայտարարելով, թե այսպես շարունակվելու դեպքում նրանց առողջությանը լուրջ վտանգ է սպառնում։

 

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի հացադուլին միացած նրա երկու ընկերները սննդից հրաժարվելու մասին հայտարարել են անցած շաբաթ օրը դատարանի դահլիճում, երբ դատարանը մերժեց նրանց պաշտպանների խնդրանքն ու ազատ արձակելու փոխարեն կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։

 

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը մտահոգված է ոչ միայն ամուսնու, այլև մյուս հացադուլավորների առողջությամբ։ Լիպարիտ Պետրոսյանը տառապում է շաքարախտով, ուռուցք ունի, իսկ Վահե Մկրտչյանը ատամնաշարի խնդիր ունի։

 

Առավել մանրամասն` այստեղ: