Ծխողներին խորհուրդ չի տրվում միրգ ուտել. հետազոտություն
Նիդերլանդների գիտնական-փորձագետների հավաստմամբ` ամենօրյա սննդակարգում մրգերի, բանջարեղենների միաժամանակյա օգտագործումը ծխելուն զուգահեռ կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:
Ինչպես ներկայացնում է Rosbal.ru-ն` այս ուղղությամբ փորձագետները հոտազոտություններ են իրականացրել 8 տարի շարունակ, սակայն միայն վերջերս են կարողացել հասնել սպասված արդյունքին:
Կատարելով 500 000 հիվանդների տվյալների խոր ուսումնասիրություն` գիտնական-փորձագետները եկել են այն եզրակացության, որ ծխողներին կտրականապես խորհուրդ չի տրվում միրգ ու բանջարեղեն օգտագործել:
Նրանք կարծում են, որ տվյալ մթերքների` ծխելու հետ միաժամանակյա կիրառումը մեծացնում է ուղիղ աղիքում քաղցկեղի բջիջների առաջացման վտանգը:










