74.000 դոլարանոց ուղևորություն դեպի տիեզերք. 2016թ. օդապարիկը 8 երջանիկների տիեզերք զբոսաշրջության կտանի

15:17 • 30.12.13

Դեպի տիեզերք զբոսաշրջային ուղևորությունների թեման բավական ակտիվ քննարկվել է այս տարվա ընթացքում, և թվում է, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ շարքային քաղաքացիները կկարողանան թռչել տիեզերք ու ապահով ետ վերադառնալ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկյան World View Enterprises ընկերությունն օրերս հայտարարել է, որ 2016թ. հելիումով լցված օդապարիկին ամրացված հատուկ սարքով տիեզերք կուղարկի 8 ուղևորի։ Արտառոց ճամփորդությունը, որն ուղևորներին Երկրի մակերևույթից կբարձրացնի 30.5 կմ-ի վրա և թույլ կտա հիանալ մեր մոլորակի նախկինում անծանոթ տեսքով, յուրաքանչյուր ցանկացողի համար կարժենա 74.000 դոլար։

 

Ուղևորությունը կտևի 8.5 ժամ, որի ժամանակ ուղևորները կկարողանան վերնոլորտում հետաքրքիր «սելֆի» (ինքնանկար) նկարներ անել աստղազարդ երկնքի ֆոնին ու Wi-Fi կապի միջոցով ներբեռնել դրանք սոցկայքերում։
 

74.000 դոլարանոց ուղևորություն դեպի տիեզերք. 2016թ. օդապարիկը 8 երջանիկների տիեզերք զբոսաշրջության կտանի