Իրանում ձերբակալվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառված միլիարդատեր

10:51 • 31.12.13

Իրանի իշխանությունները ձերբակալել են տեղի միլիարդատերերից մեկին՝Բաբակ Զանջանիին, ով ներառված է Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության՝Թեհրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված «սև ցուցակում»։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, Զանջանին, ով Sorinet Group կորպորացիայի ղեկավարն է, մեղադրվում է ֆինանսական խարդախությունների ու կոռուպցիայի միջոցով Իրանի պետբյուջերին վնաս հասցնելու համար։ Ներկայում միլիարդատերը գտնվում է Թեհրանի «Էվին» բանտում։

 

Газета-ն նկատում է, որ Զանջանիի ձերբակալությունը տեղի ունեցավ Ժնևում Իրանի ու «միջնորդ» 6-յակի կայանալիք հանդիպման նախաշեմին։ Երեքշաբթի կսկսվի Թեհրանի ու Արևմուտքի միջուկային բանակցությունների 3-րդ փուլը։