Վնասակար բակտերիաներն ապրում են մարդու մարմնից դուրս անգամ` մաքրելուց հետո

01:08 • 31.12.13

Բուֆալոյի համալսարանի (ԱՄՆ Նեբրասկա) գիտնականները պարզել են, որ վնասակար բակտերիաները բավական երկար ժամանակ կարող են ապրել նաև մարդու մարմնից դուրս`գրքերի, խաղալիքների վրա:


Ինչպես գրում է Rosbalt.ru-ն`խոսքը Streptococcus pneumonia և Streptococcus pyogenes ախտածին մանրէների մասին է, որոնք միանում են բազմաթիվ մակերեսների և մնում այնտեղ: Ավելի վաղ կարծում էին, որ դրանք միանգամից մահանում են:


S. pyogenes մանրէն առավել հաճախ հազ է առաջացնում երեխաների մոտ, իսկ մեծահասակների մոտ կարող է առաջացնել վտանգավոր վարակներ:


S. pneumonia-ն շնչառական վիրուսների վարակներից մահացության պատճառներից ամենատարածվածն է: Այն առաջացնում է նաև ականջի բորբոքում:
 

Վնասակար բակտերիաներն ապրում են մարդու մարմնից դուրս անգամ` մաքրելուց հետո