Մարգարիտա Սիմոնյանը նշանակվել է России Сегодня-ի գլխավոր խմբագիր. նա կպահպանի նաև RT-ում ունեցած պաշտոնը

15:57 • 31.12.13

Россия Сегодня միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնում է նշանակվել Russia Today հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, այսպիսի որոշում է կայացրել Россия Сегодня-ի գլխավոր տնօերն Դմիտրի Կիսելյովը, ում կարծիքով, «այս առանցքային պաշտոնը կարող էր ստանձնել միայն փայլուն լրագրողական հեղինակություն ու ժամանակակից մենեջերական հմտություններ ունեցող մարդը»։

 

Հաղորդվում է, որ Россия Сегодня-ի գլխավոր խմբագիրը դառնալով՝ Սիմոնյանը կպահպանի նաև RT-ում ունեցած պաշտոնը։

 

Կայքը հիշեցնում է, որ վերը նշված գործակալության ստեղծման վերաբերյալ հրամանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դեկտեմբերի 9-ին, իսկ անցած շաբաթ այն պաշտոնապես գրանցվել է։