Mars One նախագիծը ներկայացրել է այն 1058 անձանց ցանկը, ովքեր առաջինը կուղևորվեն դեպի Մարս

11:23 • 31.12.13

2013թ. դեկտեմբերի 30-ին Mars One նախագիծը ներկայացրել է այն թեկնածուների ցանկը, ովքեր հնարավորություն կունենան մարդկության պատմության մեջ առաջին անգամ ոտք դնել Կարմիր մոլորակի վրա ու 2025թ. այնտեղ հիմնել առաջին բնակավայրը։

 

Ինչպես նշում է Вести-ն, ընդհանուր առմամբ, այս հավակնոտ նախագծին մասնակցելու համար դիմել է 200.000-ից ավելի մարդ, սակայն այժմ նրանցից ընտրվել է միայն 1058-ը։

 

Հայտնի է , որ նրանցից 586-ը տղամարդիկ են, իսկ 472-ը՝ կանայք։ Ուսումնասիրելով թեկնածուների ցանկը ՝ կարելի է վստահորեն ասել, որ Mars One նախագծում առավել հետաքրքրված են 26-35 տարեկան մարդիկ։ Հետաքրքրական է , որ նախագծի ամենատարեց մասնակիցը 81 տարեկան է, իսկ դա նշանակում է, որ 2025թ. դրությամբ նա արդեն կլինի 92 տարեկան։

 

Вести-ն նաև հավելում է, որ նախագծին մասնակցում են մարդիկ աշխարհի 107 երկրից, և մեծամասնություն են կազմում ԱՄՆ-ի , Կանադայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Իսպանիայի ու Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները։
 

Mars One նախագիծը ներկայացրել է այն 1058 անձանց ցանկը, ովքեր առաջինը կուղևորվեն դեպի Մարս