Վախերը փոխանցվում են ժառանգաբար
Գենետիկ հիշողության շնորհիվ երեխաները ծնողներից ժառանգում են ոչ միայն բնավորության գծերը, այլև` վախերը: Այս եզրակացությանն են եկել ամերիկյան Ատլանտա քաղաքի Էմորի համալսարանի գիտնականները:
Ինչպես գրում է Rosbalt.ru-ն` Globalscience-ին հղումով, գիտնականներն այս տվյալներն ստացել են մկների վրա հետազոտություն իրականացնելով, որի ընթացքում նրանք նախապես սովորեցրել են կենդանիներին` վախենալ հատապտղի հոտից:
Այնուհետև նրանք ուսումնասիրել են, թե ինչպես է դա ազդել հետագա սերունդների վրա: Արդյունքում` պարզվել է, որ մկների սերունդներում այդ վախն ի հայտ է գալիս, երբ նրանք հանդիպում են նման հոտի: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ վախը նրանց ծնողներից փոխանցվել է գենետիկ մակարդակով:










