Պարանոցի հաստությունից կարելի է որոշել մարդու հիվանդությունները. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները բացահայտել են կարդիոլոգիական հիվանդությունների վիճակագրության և վզի չափսերի միջև կապը:
Ինչպես գրում է Rosbalt.ru-ն` երկու սեռերին պատկանող միջինը` 51 տարեկան 3300 կամավորների տվյալների վերլուծության հիման վրա պարզվել է, որ առավել կարևոր է ոչ միայն և ոչ այնքան քաշն ու ճարպային նյութերի առկայությունը, որքան դրանց տարածումը մարմնով մեկ, այսինքն`այն, թե հատկապես որտեղ են կուտակվում ճարպերը: Պարզվել է, որ բարակ իրան, սակայն հաստ վիզ ունեցող անձինք գտնվում են սրտային հիվանդությունների վտանգավոր գոտում:
Նրանք չափել են բոլոր մասնակիցների վզի շրջանագիծը, միջին ցուցանիշը կանակց մոտ կազմել է 34.2 սմ, իսկ տղամարդկանց մոտ` 40.5 սմ: Այնուհետև հետազոտողները չափել են «լավ» խոլեստերինի և գլյուկոզայի` բարձր խտության լիպոպրոտեինի մակարդակն արյան մեջ:
Այս պրոտեինն իրենից ներկայացնում է մասնիկներ, որոնք պայքարում են «վատ» խոլեստերինի դեմ` այն բջիջներից հետ ուղարկելով դեպի լյարդ, որտեղից այն դուրս է գալիս օրգանիզմից` լեղիի հետ միասին:
Չափումների արդյունքում պարզվել է, որ պարանոցի հաստությունն ուղիղ կապ ունի լիպոպրոտեինի մակարդակի հետ: Որքան հաստ է վիզը, այնքան ցածր է լիպոպրոտեինի և բարձր գլյուկոզայի պարունակությունը: Յուրաքանչյուր ավելորդ 3 սմ-ը տղամարդկանց մոտ նշանակում է «լավ» խոլեստերինի մակարդակի նվազում 2.2 մգ-ով` մեկ դեցիլիտր արյան մեջ, իսկ կանանց մոտ` 2.7 մգ/դլ:










