Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Tert.am
Սիրելի՛ ընթերցող,
Ահա եկավ 2014 թվականը: Ձեզ հետ միասին անցյալում ենք թողնում իրադարձություններով հարուստ ևս մեկ տարի: Tert.am-ի անձնակազմը շնորհավորում է ձեր և համայն հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Շնորհակալ ենք Ձեզ՝ մեկնաբանությունների, կառուցողական դիտողությունների, քննադատության, աջակցության և նաև գովեստի խոսքերի համար, որոնք մեզ համար շատ կարևոր և պարտավորեցնող են:
2014 թվականին ևս Tert.am-ը հավատարիմ կմնա իր գործելաոճին՝ առանց խտրականության ուղղակիորեն ներկայացնելով քաղաքական, քաղաքացիական, մշակութային, հասարակական և այլ ոլորտներում գործող բոլոր խմբերի, նախաձեռնությունների և անհատների գործունեությունը, կարծիքները և մոտեցումները հանրությանը հուզող հարցերի և երևույթների շուրջ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:
Թող 2014 թվականի ընթացքում մեր լրահոսում գերիշխեն ուրախ, դրական լիցքեր հաղորդող տեղեկությունները, և գալիք տարին իրապես նոր էջ դառնա Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:










