Formula 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումահերի առողջական վիճակը կայունացել է
Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները տեղեկացրել են, որ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումահերի առողջական վիճակը կայունացել է, հայտնում է gazeta.ru-ն:
Բժիշկները նշել են, որ հաջողվել է կայունացնել գերմանացի ավտոարշավորդի վիճակը, որը մինչ այդ գնահատվում էր որպես ծայրահեղ ծանր և անկայուն:
Շումահերի առողջական վիճակի մասին հաջորդ տեղեկությունը մամուլում կհայտնվի այսօր՝ դեկտեմբերի 31-ի ցերեկը:
Հիշեցնենք, որ գերմանացի ավտոարշավորդը գլխի ծանր վնասվածք էր ստացել՝ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկային սպորտով զբաղվելու ժամանակ և անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց:










