Քաղաքապետարանն Ամանորին ընդառաջ երևանաբնակ ավելի քան 30 փոքրիկների անակնկալ է մատուցել
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը Ամանորին ընդառաջ երևանաբնակ 30-ից ավելի փոքրիկների անակնկալ է մատուցել: Այս նվերները երեխաներն իրենց նամակներում խնդրել էին Ձմեռ պապից:
«Արդեն երկրորդ տարին է, որ փոքրիկ երևանցիների՝ Ձմեռ պապին հասցեագրած, փոստով ուղարկված նամակները հասնում են Երևանի քաղաքապետարան։ Անցյալ տարի 10 նամակ էինք ստացել, մինչդեռ այս տարի նամակների թիվը գերազանցել է 30-ը։ Աղջիկները հիմնականում տիկնիկ էին խնդրել Ձմեռ պապից, իսկ տղաները՝ խաղալիք մեքենաներ և թաբեր, պլանշետներ»,- ինչպես նշվում է հաղորագրությոնում, ասել է Երևանի քաղաքապետարանի՝ այս հարցերով պատասխանատու աշխատակիցը:










