Եզդիները ամանորյա տոնակատարություններին չեն մասնակցի, նրանց Նոր տարին կմեկնարկի ապրիլին
Ամանորյա տոնակատարությանը եզդիները չեն մասնակցի, քանի որ նրանց 2014թ.-ը դեռ չի եկել։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը, սակայն առիթից օգտվելով՝ շնորհավորեց եղբայր հայերի Նոր տարին։
Ազիզ Թամոյանը նշեց, որ իհարկե, կան եզդիներ, որոնք հայ բարեկամների կամ հարևանների հետ տոնակատարությանը մասնակցում են, կամ իրենց տանը նշում, բայց սովորաբար դա իրենց տոնը չէ։
«2014թ.-ը մեր եզդիների համար կգա ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը։ Սա քրիստոնյա ժողովրդի տոնն է, իսկ մենք քրիստոնյա չենք, մենք արևապաշտ ենք»,-նշեց նա։










