Արգենտինայում սարսափելի շոգի պատճառով մարդիկ են մահանում

20:55 • 01.01.14

Արգենտինայում արտասովոր շոգի պատճառով արդեն 7 մարդ է մահացել, գրում է Корреспондент-ը:

 

Բոլոր մահացածները Սանտյագո դել Էստերո հյուսիսային նահանգի բնակիչներ են, մեծամասնությունը` տարեց մարդիկ: Օդի ջերմաստիճանն այստեղ հասել է +45 աստիճանի:

 

Օդերևութաբանները նշում են, որ դա ամենաուժեղ շոգն է շրջանում 1906-ից մինչ օրս: Իրավիճակը վատանում է նաև էլեկտրականության խափանումների պատճառով, մարդիկ չեն կարողանում օգտվել օդորակիչներից և սառնարաններից:

 

Տեղի ընդդիմությունն ամեն ինչում մեղադրում է երկրի կառավարությանը` նշելով, որ Արգենտինայի էլեկտրամատակարարման հնացած համակարգը վաղուց էր պետք վերանորոգել, սակայն իշխանությունները դրա համար միջոցներ չէին հատկացնում:

 

Բժշկական օգնության համար յուրաքանչյուր օր դիմում են նահանգի հարյուրավոր բնակիչներ: