Բելգիացին ամանորյա վիճակախաղով 13 մլն եվրո է շահել

17:19 • 01.01.14

Բելգիայի բնակիչը, ում անունը չի նշվում անվտանգության նկատառումներով, Super Lotto ազգային վիճակախաղով 13 մլն եվրո է շահել, հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Սա ամենախոշոր շահումն է Բելգիայի համար վերջին 7 տարիների ընթացքում: 2007թ. երկրի համար ռեկորդային՝ 100 մլն եվրո էր շահել մի բելգիացի EuroMillions եվրոպական վիճակախաղով: