Տեղի է ունեցել Նյու Յորքի քաղաքապետի երդման արարողությունը
Նյու Յորքում կայացել է նոր քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի երդման արարողությունը, գրում է Обозреватель-ը:
Արարողությունը կայացել է անմիջապես կեսգիշերն անց քաղաքապետի տանը: Նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում ձայների 60%-ը ստացած դե Բլազիոն խոստացել է պայքարել հանցավորության դեմ և հասնել աղքատների և հարուստների միջև գոյություն ունեցող տարբերության նվազեցմանը:
Այսօր տեղական ժամանակով ժամը 12:00-ին կկայանա քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Այն կանցկացնի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը` Ֆրանկլին Ռուզվելտին պատկանող Աստվածաշնչի միջոցով:










