Լատվիան անցավ եվրոյի. այժմ ԵՄ արժույթ է օգտագործում 18 երկիր
Լատվիան 2014 թվականի հունվարի 1-ից անցնում է եվրոյի, հայտնում է korrespondent.net-ը։
Նշենք, որ հարցումների համաձայն՝ երկրի բնակիչների գրեթե կեսն իշխանությունների այս որոշմանը չի աջակցում։
Լատվիայի բնակիչները կարող են լատերը փոխանակել երկրի բոլոր բանկերում (1 եվրոն 0,702804 լատ է)։ Անվճար փոխանակման հնարավորությունը կտևի 6 ամիս։
Լատվիական լատը գոյություն ունի 1993-ից։ 2004 թվականին երկիրը դարձավ Եվրամիության անդամ, ինչից հետո սկսվեցին եվրոգոտուն անդամակցության պատրաստությունները։
Եվրո է օգտագործվում Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Սլովենիայում, Կիպրոսում, Մալթայում, Սլովակիայում, Էստոնիայում։










