Մառախուղի պատճառով Կոտայքում տեսանելիությունը 50-100 մետր է

11:00 • 01.01.14

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 1-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է:

 

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100 մետր:

 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Իսկ ՀՀ արտակարգ իրավճակների նախախարությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: