Իսրայելի վարչապետը հոսպիտալացվել է բուժզննման նպատակով
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ աղեստամոքսային տրակտի բուժզննում կանցնի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Jerusalem Post-ին հղումով։
Հոսպիտալացման շրջանում վարչապետի պարտականությունները կկատարի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։
Նախորդ շաբաթ Նեթանյահուն բուժզննում էր անցել Հադերա քաղաքի կլինիկայում։ Բժիշկների դիմել վարչապետին ստիպել էին գլխացավերն ու մրսածությունը։










