Կիմ Չեն Ընը Ամանորին հյուսիսկորեացիներին լեռնադահուկային համալիր է նվիրել (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայում նույնպես նշել են Ամանորը: Սակայն համեստ` ոչ մի շքեղ տոնակատարություն, թեև բնակիչները սիրում են կազմակերպել դրանք, գրում է Вести-ն:
Փհենյանի բնակիչները ծաղիկներ են տարել Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հուշարձանների մոտ: Իսկ երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հս. Կորեան դարձել է ավելի ուժեղ, քանի որ «մաքրվել է կեղտից»:
Պահպանել խաղաղություն ամբողջ աշխարհում, զարգացնել միջազգային հարաբերությունները, ամրապնդել Հս. Կորեայի տնտեսությունը` նման նպատակներ է Կիմ Չեն Ընը դրել երկրի առաջ իր ամանորյա ուղերձում:
Ամանորին Կիմ Չեն Ընը հանձնարարել է բացել երկրում առաջին լեռնադահուկային համալիրը և նույնիսկ անձամբ օգտվել է ճոպանուղուց:
















