Կիմ Չեն Ընն առաջին անգամ մեկնաբանել է ազգականի մահապատիժը

13:26 • 01.01.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է իր հորաքրոջ ամուսնու՝ Չան Սոն Տհեկի մահապատիժը, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Ընն ազգականի մահապատժի մասին հիշատակել է իր ամանորյա տեսաուղերձում։ Նա հայտարարել է, որ կուսակցությունը մաքրվում է դրա միասնականությունը խաթարողներից։ Ըստ նրա՝ այդ քայլն օգնել է համախմբել ժողովրդին։

 

Նա նաև հայտնել է համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին։ Հս. Կորեայի առաջնորդը նաև հարավային հարևանի հետ հարաբերությունները լավացնելու հույս է հայտնել։

 

Հիշեցնենք, որ 67-ամյա Չան Սոն Տհեկը մահապատժի էր ենթարկվել դեկտեմբերի 12-ին։ Նրան համարում էին երկրի երկրորդ դեմքը։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի և անհարիր պահվածքի համար։ Հաղորդվում էր, որ նա ազգային փողերը ծախսում է կանանց ու թմրանյութերի վրա։