Պարգևատրվում են միայն բարի մարդիկ. «մուրացկան» ամերիկացին պարգևատրել է բոլոր նրանց, ովքեր գումար են տվել իրեն

14:08 • 01.01.14

ԱՄՆ Այովա նահանգի բնակիչն ուշագրավ «խաղ է խաղացել մարդկանց գլխին»։ Նա, մուրացկանի շորեր կրելով, նստել է ճանապարհին և գլխարկը պարզած գումար մուրացել, հայտնում է Russia Today-ը։

 

Սակայն ով կանգնել է «աղքատին» գումար տալու համար, ինքն է գումար ստացել։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մեկ օրում գործարար Ջոննի Ռայթը բաժանել է մոտ 50 ծրար՝ ընդհանուր 1000 դոլարի չափով գումարով։

 

Ծրարներում եղել են 10-100 դոլարանոցներ և գրություն, որում նշվել է, որ նա անօթևան չէ, հակառակը՝ ապահովված է և ընդամենը ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել բարի մարդկանց։

 

Իսկ հավաքած գումարը գործարարը կրկնապատկելու է և փոխանցելու անօթևանների կացարան։