Իտալիայի նախագահն ամանորյա տեսաուղերձում խոստացել է հոգնել ու հեռանալ
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն իր ամանորյա տեսաուղերձում հայտարարել է, որ չի ձգտում աշխատել մինչև 7-ամյա ժամկետի ավարտը, հայտնում է lenta.ru-ն՝ Il Secoloպորտալին հղումով։
«Ես նախագահ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ ուժերս կներեն և քանի դեռ իմ կարիքը կունենա իմ երկիրը։ Եվ ոչ մի օր ավել»,- ասել է նա՝ հավելելով, որ երկար չի մնա պաշտոնին։
87-ամյա Նապոլիտանոն համարվում է Իտալիայի պատմության մեջ առաջին նախագահը, որն այդ պաշտոնին ընտրվել է երկու անգամ։ Առաջին անգամ նա գլխավորել է երկիրը 2006-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2013-ի ապրիլին։










