Մայդանն Ամանորը դիմավորել է Ուկրաինայի հիմնը երգելով (տեսանյութ)
Կիևի Մայդանում հավաքված հազարավոր ուկրաինացիներ Ամանորը դիմավորել են Ուկրաինայի հիմնը երգելով։
Հիմնի կատարման ժամանակ հրապարակում հավաքված մարդիկ վառել են գրպանի լապտերները և պարզել իրենց բջջային հեռախոսները, հայտնում է korrespondent.net-ը։
Այնուհետ բեմից հավաքվածներին են դիմել քաղաքական գործիչները։

«Ազատություն» շարժման առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն ընդգծել է, որ Մայդանում հավաքված ընդդիմադիրներն Ամանորը դիմավորում են այնպես, ինչպես նախկինում ուկրաինացի ապստամբները՝ տնից ու ընտանիքներից հեռու։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջից Ուկրաինայում բողոքի ակցիաներ են անցկացվում երկրի կառավարության որոշման դեմ. կառավարությունը որոշում էր կայացրել կասեցնել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստությունները։










