2013թ. ընթացքում երկրի բնակչությունն ավելացել է 80 մլն-ով

21:35 • 01.01.14

Երկրի բնակչության գերմանական հիմնադրամի զեկույցում նշվում է, որ 2014թ. հունվարի 1-ին Երկրի բնակչությունը հասել է 7.2 մլրդ մարդու: 2013թ. ընթացքում մոլորակի վրա ապրող մարդկանց քանակն ավելացել է 80 մլն-ով, գրում է Корреспондент-ը:

 

Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակներն անհանգստություն են հայտնում զարգացող երկրներում բնակչության քանակի անհամաչափ բարձր աճի վերաբերյալ: Նրանց կարծիքով, դա կհանգեցնի աղքատության համաշխարհային մակարդակի աճին:

 

Զեկույցում նշվում է, որ յուրաքանչյուր տարի զարգացող երկրներում կանանց մոտ նկատվում է անցանկալի հղիության միջինը 80 մլն դեպք:

 

«Եթե մոլորակի ամենաաղքատ բնակիչներից յուրաքանչյուր զույգ իր համար որոշի, երբ և քանի երեխա ունենալ, ապա նրանց վիճակը էականորեն կլավանա»,- նշել է DWS ընկերության տնօրեն Ռենատա Բերը:

 

 

2013թ. ընթացքում երկրի բնակչությունն ավելացել է 80 մլն-ով