Ֆիլիպիններում Նոր տարվա առիթով հրավառությունն ու կրակոցները հանգեցրել են զոհերի ու վիրավորների

13:39 • 01.01.14

Ֆիլիպիններում Նոր տարվա առիթով հրավառությունն ու կրակոցները հանգեցրել են զոհերի ու վիրավորների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ասոշիեյթիդ պրես»-ին հղումով։

 

Ամանորի առիթով հրավառության ու հրազենից կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել՝ 599 մարդ։

 

Ոստիկանության համաձայն՝ Կագայան նահանգում 19-ամյա երիտասարդը զոհվել է, երբ իրենից քիչ հեռու հրավառություն է իրականացվել։ Իսկ Հարավային Իլոկոս նահանգում կրակոցից զոհվել է երեխա։

 

Նման դեպք տեղի է ունեցել նաև հարևան Հյուսիսային Իլոկոսում. փամփուշտը դիպել է երեխայի գլխին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

 

Ամանորի նման աղմկոտ դիմավորումն ավանդույթ է Ֆիլիպիններում։ Համաձայն լեգենդի՝ աղմուկը վախեցնում է չար ոգիներին։