Պուտինն այցելել է ահաբեկչությունների թիրախ դարձած Վոլգոգրադ և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին

11:24 • 01.01.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր վաղ առավոտյան այցելել է ահաբեկչությունների թիրախ դարձած Վոլգոգրադ, հայտնում է lenta.ru-ն։

 

Պուտինն ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն է հրավիրել, ծաղիկներ դրել այն վայրում, որտեղ դեկտեմբերի 30-ին տրոլեյբուս էր պայթեցվել, այնուհետ այցելել հիվանդանոց, որտեղ գտնվում են տուժածները։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին և 30-ին Վոլգոգրադ քաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել. առաջին պայթյունը տեղի է ունեցել կայարանում, մահապարտ ահաբեկչի իրականացմամբ, երկրորդը՝ տրոլեյբուսում, կրկին մահապարտի իրականացմամբ։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 34 մարդ, ավելի քան 60-ը հոսպիտալացվել է։

 

«Հանցագործությունների նողկանքը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի։ Ինչպես էլ այն պատճառաբանեն հանցագործները, ոչ մի արդարացում չկա հանցագործությանը, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ, հատկապես՝ կանանց ու երեխաների»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Այցի մասին նախապես չի հաղորդվել։