Մոսկվայում զինված Ձմեռ պապը խանութ է թալանել

11:03 • 01.01.14

Ձմեռ պապի կոստյումով հանցագործը Մոսկվայում բջջային հեռախոսների խանութ է թալանել, հայտնում է lenta.ru-ն։

 

Նա խանութ է այցելել երեկ՝ ժամը 20։00-ի սահմաններում, և ատրճանակով սպառնալով վաճառողին՝ վերցրել ողջ գումարն ու մի քանի բջջային հեռախոս։

 

Հաղորդվում է, որ պատճառած վնասը կազմում է 158.000 ռուբլի։