Քահանայի հագուստով լրագրողը փորձել է մտնել Շումախերի հիվանդասենյակ

14:30 • 01.01.14

Գրենոբլում (Ֆրանսիա) քահանայի հագուստով լրագրողը փորձել է մտնել ավտոարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի հիվանդասենյակ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ «Ֆրանս էնֆո» ռադիոկայանին հղումով։

 

Գրենոբլի հոսպիտալի ղեկավարությունը չի հաստատել տեղեկությունը։


Մարզիկի ներկայացուցիչ Սաբինա Քեմն ասել է, որ նրա վիճակն անցնող գիշեր և այսօր առավոտյան չի փոխվել, այն «շարունակում է կայուն մնալ»։

 

Նախօրեին Շումախերը երկրորդ վիրահատությանն էր ենթարկվել։ Վիրահատությունը կատարվել է ուղեղի ձախ կիսագնդում, որի աշխատանքից է կախված խոսելու գործառույթը։

 

Նա շարունակում է գտնվել կոմայի մեջ։ Հիշեցնենք, որ մարզիկը ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս սայթաքել էր և ծանր վնասվածք ստացել։