Սիրիացի փախստականների թիվը 2014թ. վերջին կկրկնապատկվի. ՄԱԿ
Սիրիացի փախստականների թիվը, որոնք լքել են երկիրը քաղաքացիական հակամարտության պատճառով, գերազանցել է 2.3 մլն-ը: Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, գրում է Обозреватель-ը:
«Սիրիացի փախստականների թիվը տարվա ընթացքում գերազանցել է 2.3 մլն-ը»,- նշել է Նեսիրկին: Նրա խոսքով, բնակչության արտահոսքը շարունակվում է. յուրաքանչյուր ամիս երկիրը լքում է 127 հազ. մարդ:
«Վարչությունը գնահատում է, որ մոտ 4.1 մլն սիրիացի փախստական օգնության կարիք կունենա 2014թ.: Նրանցից 2 մլն-ը` երեխաներ»,-ասել է Նեսիրկին:
Շրջանում գրանցված փախստականներից միայն մոտ 400 հազ. մարդ է ապրում միջազգային հանրության ջանքերով կառուցված ճամբարներում, նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:










