Այսօրվանից Ուկրաինան ստանձնում է ԱՊՀ նախագահությունը

15:45 • 01.01.14

Հունվարի 1-ից Ուկրաինան ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, հայտնում է korrespondent.net-ը։ 

 

Ինչպես նշել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինան ԱՊՀ նախագահության շրջանակներում ջանքեր կներդնի տնտեսական համագործակցության այն սկզբունքների իրականացման ուղղությամբ, որոնք կբխեն կառույցի անդամ յուրաքանչյուր երկրի շահերից։

 

Նախագահի խոսքով՝ խոսքն ապրանքների և ծառայությունների վաճառքի ակտիվացման համար պայմանների ստեղծման, վիճահարույց խնդիրների կարգավորման արդյունավետ մեխանիզմի մշակման և առևտրի հարցում խոչընդոտների վերացման մասին է։