Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին նշանադրվել է Ամանորի գիշերը (լուսանկար)
Աշխարհի նախկին առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկին և հայտնի իռլանդացի գոլֆիստ Ռորի Մակիլրոյը որոշել են ամուսնանալ, հայտնում է korrespondent.net-ը։
Ամանորի գիշերը 24-ամյա Մակիլրոյը 23-ամյա Վոզնյացկուն ամուսնության առաջարկ է արել։
«Բոլորի Ամանորը շնորհավոր։ Ռորի Մակիլրոյն ու ես 2014-ը սկսում ենք մատանիով։ Ես ասել եմ «այո»»,- Facebook-ի իր էջում գրել է մարզուհին։












