Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքը ջրազրկվել է

09:41 • 02.01.14

 Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 03.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի ջրագծերը վնասվել են և ջուրը 5-րդ հարկից լցվում է մինչև 1-ին հարկ:


Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Շենքի նկուղից հրշեջ-փրկարարները փակել են ջրագծի փականը՝ դադարեցնելով ջրամատակարարումը: