Հրդեհ Աբովյանի կահույքի սրահներից մեկում

09:49 • 02.01.14

 Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 03.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 7 հասցեում այրվում է կահույքի սրահ:


Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 04.03-ին:


Ցուցասրահում (30 ք.մ) այրվել են 2 բազմոց, 5 բազկաթոռ` ամբողջությամբ և 4 բազկաթոռ, 6 սեղան, 1 հեռուստացույցի տակդիր՝ մասամբ, կահուքի մնացած մասը ջերմահարվել է: