Չինաստանը 2015թ. կկառուցի արագընթաց երկաթուղի մինչև Հյուսիսային Կորեայի սահմանը
Չինաստանի իշխանությունները մտադիր են 2015թ.ավարտել արագընթաց երկաթուղու կառուցումը մինչև Հյուսիսային Կորեայի հետ սահմանը (Դանդուն քաղաք), այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Սինհուա գործակալությանը:
Գործակալության տվյալներով` 0ճանապարհի շինրարությունը սկսվել է 2010թ. մարտին: Նոր երկաթուղու հատվածը կկազմի 207 կմ, գնացքների առավելագույն արագությունը այդ ճանապարհով կկազմի 250 կմ/ժ: Այդպիսով, ուղևորների համար մի քաղաքից մյուսը հասնելու համար կպահանջվի մոտ 60 րոպե:
Այժմ այդ վայրում գործում է սովորական երկաթուղի և երթուղու տևողությունը կազմում է 3,5 ժամ: Դանդունը խոշորագույն քաղաքներից է: Չինաստանի և Հյ.Կորեայի միջև առևտրի մոտ 80%-ը կատարվում է այս քաղաքի միջոցով:










