Չեխիայում Պաղեստինի դեսպանի գրասենյակում ապօրինի զենք են հայտնաբերել
Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ ալ-Ջամալի գրասենյակում, ով մահացել էր իր տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զենք է հայտնաբերվել, որը գրանցում չի անցել Չեխիայի հանրապետությունում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` Novinky.cz-ին հղումով, որը մեջբերում է Պրահայի ոստիկանապետին:
Լրագրողների հետ զրույթցում ոստիկանապետը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել` գործի հետաքննության շահերից ելնելով:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` խոսքը չեխոսլովական ատրճանակի մասին է:
Ինչպես տեղեկացնում է France-Presse գործակալությունը, հայտնաբերված զենքը կբավարարեր տաս հոգուց բաղկացած ջոկատի համար: Զենքի մասին տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ դեռևս չեն արվել դեսպանատանը:










