Եգիպտական Vodafone-ին կասկածում են ահաբեկչության մեջ (տեսանյութ)

23:24 • 02.01.14

Vodafone հեռուստահաղորդակցական ընկերության եգիպտական ստորաբաժանմանը կասկածել են ահաբեկչության մեջ մուլտֆիլմային կերպարի` Abla Fahita անունով տիկնիկի մասնկացությամբ գովազդի համար: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Al-Arabiya կայքում:


Հեռուստաալիքի տվյալներով` Եգիպտոսի դատախազությունը Vodafone-ի նկատմամբ ստուգումներ կանցկացնի` պարզելու, թե արդյոք գովազդային տեսահոլովակի միջոցով կոդավորված հաղորդագրություն չի փոխանցվել Եգիպտոսում նախապատրաստվող ահաբեկչական ակտի մասին:


Եգիպտական Vodafone-ի ներկայացուցիչը կտրականապես հերքել է գովազդում որևէ թաքնված ենթատեքստի առկայությունը: Գովազդային նյութում ուշադրություն է գրավել տիկնիկային կերպարի կողմից արտաբերված որոշ արտահայտություններ, հատկապես, «առևտրի կենտրոնի պահապանների» և «ոստիկանական շների» մասին հարցերը:  

 

Եգիպտական Vodafone-ին կասկածում են ահաբեկչության մեջ (տեսանյութ)