Ֆրանսիայի արևմտյան շրջանները ողողված են 1.5 մետր բարձրությամբ ջրով
Ֆրանսիայի արևմուտքում գետի վարարման հետևանքով Կեմպերլե քաղաքը ողողված է 1.5 մետր բարձրության հասնող ջրերում:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն` ИТАР-ТАСС-ին հղումով, մի քանի օր շարունակ շրջանում ուժեղ անձրևներ են տեղացել, ինչն ստիպել է տեղի իշխանություններին վտանգի «նարնջագույն» մակարդակ հայտարարել Բրետան նահանգի երեք վարչական շրջաններում:
Ներկայում Կեմպերլեում գետի մակարդակը բարձրացել է շուրջ 5 մետրով, ինչի պատճառով փողոցները ողողված են ջրահոսքով:
Առափնյա հատվածում հարյուրից ավելի շենքեր են ողողված են ջրով: 400 մարդ տարհանվել է քաղաքի առավել բարձրադիր
շրջաններ:
Օդերևութաբանական կայանը զգուշացնում է, որ առաջիկա գիշերը ուժեղ անձրևները շարունակվելու են Բրետանի ողջ տարածքում:










